«Սեւան» քրեակատարողական հիմնարկում սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել են կախված
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Արտակ Արզումանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դատապարտվել էր սպանություն կատարելու համար եւ 6 տարուց ավելի՝ գտնվում էր քրեակատարողական հիմնարկում:
Ըստ տեղեկությունների՝ նրան հայտնաբերել են կախված վիճակում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: