211652_close_icon
views-count108886 դիտում article-date 09:35 03-09-2019

Ոստիկանությունն ու քննչական բաժինը, համագործակցելով ԱԱԾ-ի հետ, հայտնաբերել են Երևանում 28-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողին. նա Վրաստանի քաղաքացի է, ով հայտնաբերվել է Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ), համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության իրենց գործընկերների հետ, իրացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ, այնուհետև աշխատանքներին միացել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (վարչության պետ Ջոն Ֆարխոյանի գլխավորությամբ) և նույն վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ (բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ) տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը, ով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Սարկիսյանը հայտնաբերվել է գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։ Նրա մոտ հայտնաբերվել է սպանվածին պատկանող բջջային հեռախոսը և բանկային քարտերը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/02/1134092/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա: Ժամանել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի, պետի տեղակալ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել էին Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին: Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա էր հասել խեղդելու հետևանքով: Տեղում դեպքի վայրի զննություն էին կատարել քննիչները՝ Վ. Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին, որ սպանվածը վարձակալական հիմունքներով էր բնակվել այնտեղ և այդքան էլ շփում չունեին նրա հետ: [b]Սպանության կասկածանքով ձերբակալված Վրաստանի քաղաքացի, 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0807216001567488897683253.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր