Առաջիկա օրերին ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-24-ը Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ: