211652_close_icon
views-count3011 դիտում article-date 15:30 26-03-2014

Ուշադրություն. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով: [img]/ups/images/095308000139583270545534.jpg[/img]

Նմանատիպ նյութեր