Առաջիկա օրերին սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ցերեկը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0764430001543483661264019.jpg[/img]
Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև:
[img]http://st0.shamshyan.com/editor/0051740001543483654643617.jpg[/img]