Հպարտ եմ իմ սաներով. Ինձագի
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին գոհ է, որ իր թիմին հաջողվեց Իտալիայի առաջնության 16-րդ տուրում ոչ-ոքի խաղալ «Ռոմա»-ի հետ: Հիշեցնենք, որ Հռոմում կայացած խաղի երկրորդ խաղակեսի միջնամասում միլանցիները մնացին 10 հոգով, սակայն կարողացան դիմակայել քանակական առավելություն ունեցող մրցակցին:
«Ես շատ ուրախ եմ ոչ-ոքի արդյունքի համար, հատկապես հաշվի առնելով այն, որ մենք երկրորդ խաղակեսում 10 հոգով էինք խաղում: Մինչ հեռացումը մենք տնօրինում էինք խաղի ելքը և կարող էինք հաղթել:
Դեռևս մի քանի շաբաթ առաջ ես չէ էլ կարող մտածել, որ մենք այստեղ կկարողանանք հավասարը հավասարի հետ հանդես գալ «Ռոմա»-ի հետ: Շատ հպարտ եմ իմ սաներով»,- ասել է Ինձագին: