Հպարտ եմ իմ սաներով. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը:
«Հպարտ եմ իմ սաներով: Առաջին խաղակեսը զարմանալի ստացվեց: Ընդհանուր առմամբ հանդիպումը բարդ և իրադարձություններով լի ստացվեց, քանի որ խաղադաշտը վատ վիճակում էր: «Բարսելոնա»-ն շատ լավ խաղաց: Կատալոնացիները լավ մարզավիճակում են գտնվում դեկտեմբերից: Մենք լքում ենք մրցաշարը, սակայն կարծում եմ, որ «Ատլետիկո»-ն լավ տպավորություն թողեց»,-ասել է Սիմեոնեն: