Հպարտանում եմ իմ սաներով. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո գովասանքի խոսքեր է հղել իր սաների հասցեին:
« Ես հպարտանում եմ իմ թիմով: Բոլորը կարծում են, որ հեշտ է հաղթել Բունդեսլիգան և միշտ հանդես գալ բարձր մակադրակով, բայց դա այդպես չէ: Այսօր իմ խաղացողները իրենց ողջ ուժերը թողեցին խաղադաշտում: Նրանք արժան էին կիսաեզրափակիչ դուրս գալուն»,-ասել է Գվարդիոլան