Նոր մանրամասներ ուժեղ մառախուղի պատճառով հետ վերադարձած ինքնաթիռների մասին
Ուժեղ մառախուղի պատճառով Հայաստան չհասած և Դոնի Ռոստով վերադարձած ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը:
Ինչպես նաեւ ավելացրեց, որ մառախուղի պատճառով Մինվոդի վերադարձած ինքնաթիռն էլ վաղը կվերադառնա Հայաստան:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Մինվոդիից եւ Դոնի Ռոստովից Հայաստան թռչող ինքնաթիռների անձնակազմներն ուժեղ մառախուղի պատճառով նախընտրել են վերադառնալ եւ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք չեն կատարել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը: «Ինքնաթիռի անձնակազմն է այդպես որոշել: Շատ ուժեղ մառախուղ էր, տեսանելիությունը 75 մետր էր: Այնինչ այն պետք է լինի 350 մետր: Այնտեղ բարեհաջող վայրէջք են կատարել: Հիմա մառախուղը ցրվել է: Ուշացում է տրված: Այսօր՝ ավելի ուշ, կվերադառնան»,-նշել էր Գեւորգ Աբրահամյանը: