Ուժեղ մառախուղի պատճառով Մինվոդիից և Դոնի Ռոստովից Հայաստան թռչող ինքնաթիռները Հայաստան չհասած՝ հետ են թռչել
Մինվոդիից եւ Դոնի Ռոստովից Հայաստան թռչող ինքնաթիռների անձնակազմներն ուժեղ մառախուղի պատճառով նախընտրել են վերադառնալ եւ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք չեն կատարել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը:
«Ինքնաթիռի անձնակազմն է այդպես որոշել: Շատ ուժեղ մառախուղ էր, տեսանելիությունը 75 մետր էր: Այնինչ այն պետք է լինի 350 մետր: Այնտեղ բարեհաջող վայրէջք են կատարել: Հիմա մառախուղը ցրվել է: Ուշացում է տրված: Այսօր՝ ավելի ուշ, կվերադառնան»,-նշեց Գեւորգ Աբրահամյանը: