Տեղի են ունեցել խոշոր «սպեկուլյացիաներ».168 Ժամ
«168 Ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Արտարժույթի շուկայում դեպքերն անհավատալի արագությամբ են զարգանում: Դրամն արժևորվեց ավելի արագ, քան արժեզրկվում էր: Առևտրային բանկերը երեկ օրվա վերջին ԱՄՆ դոլարը գնում էին 430-440 դրամով, վաճառում՝ 450-460 դրամով: Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ դոլարի առքի գինը հասել էր 550 դրամի, իսկ վաճառքի գինը որոշ փոխանակման կետերում գերազանցում էր 650 դրամը: Իսկ այսօր բանը հասել է այնտեղ, որ ԿԲ-ի կողմից օրական կտրվածքով աճուրդի հանված 4 միլիոն դոլարը, արդեն երկու օր շարունակ, բանկերը չեն ցանկանում գնել:
Դրամի արժևորման պրոցեսը սկսվեց չորեքշաբթի օրը երեկոյան: Այդ օրը ԿԲ նախագահն ասուլիս էր հրավիրել և ասել, որ դրամը գերարժեզրկված է և անպայման կարժևորվի: Իսկ երեկոյան դռնփակ քննարկում էր կազմակերպվել ԱԺ-ում: Դժվար է ասել՝ այս իրադարձություններն ինչ դեր խաղացին, որ փոխարժեքը սկսեց շարժել հակառակ ուղղությամբ: Բոլոր դեպքերում, դրամի շեշտակի արժեզրկումը 1-2 օրում, իսկ հետո՝ նույնքան շեշտակի արժևորումը, փաստում են մի բանի մասին՝ տեղի են ունեցել խոշոր սպեկուլյացիաներ:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այօրվա համարում: