211652_close_icon
views-count3709 դիտում article-date 09:58 17-05-2016

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երեկ Վիեննայում, հայտնի կդառնա առաջնագծի իրադրությունից. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Վիեննայում կայացել են մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Եվ միայն ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, թեև ի սկզբանե քննարկվում էր երկու երկրների նախագահների տետ-ա-տետ հանդիպման հնարավորությունը։ Հանդիպումն ավարտվեց Երևանի ժամանակով կեսգիշերն անց։ Սակայն միայն այն հանգամանքը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ կեսգիշերին մոտ միայն, դրան նախորդած ինտենսիվ բանակցություններից հետո, վկայում է, որ անգամ այդ՝ միջնորդավորված հանդիպումը հնարավոր է դարձել բավական մեծ ջանքերի գնով։ Թե կողմերից որ մեկն է մերժել մյուս կողմի պահանջները, դժվար է ասել։ Սակայն, դատելով նրանից, որ Ալիևի հետ հանդիպմանը նախորդած բոլոր հանդիպումներում Սերժ Սարգսյանը տարբեր ձևակերպումներով կրկնել է բանակցությունների վերսկսման համար առաջադրած հայտնի պայմանները՝ հիմնական շեշտադրումը կատարելով շփման գծում հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վրա, կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը պնդել է այդ նախապայմանները՝ հնարավոր է՝ դրանց չընդունման դեպքում հրաժարվելով Ալիևի հետ հանդիպումից ընդհանրապես։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երեկ Վիեննայում, հայտնի կդառնա այսօր, առաջիկա օրերին։ Ոչ միայն դիվանագիտական հայտարարություններից, այլև ղարաբաղաադրբեջանական սահմանագծի իրադրությունից»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր