1550 դիտում
10:00 25-01-2014
Ըստ ԱՎԾ–ի, 2013-ին տնտեսական հրաշք է տեղի ունեցել. «168 ժամ»
«168 ժամ»-ը գրում է. «Պարզվում է՝ 2013 թվականի ընթացքում տնտեսական հրաշք է տեղի ունեցել։ Միջին ամսական աշխատավարձը 2013 թվականի դեկտեմբերին թռիչքաձև աճել է։ ԱՎԾ-ի տվյալների համաձայն, 2013թ. նոյեմբեր ամսին միջին անվանական ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 159.952 դրամ։ Այդ թվում՝ պետական աշխատողների աշխատավարձը կազմել է 141.813 դրամ, մասնավոր հատվածինը՝ 185.986։ Իսկ դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը թռիչքաձև աճել է՝ դառնալով 283.482 դրամ (աճը՝ 12.7%)։ Իսկ ինչի՞ հաշվին՝ պետական հատվածի աշխատավարձերի աճ։
ԱՎԾ զեկույցը մեզ համոզում է, որ պետական հատվածում աշխատավարձը մեկ ամսում աճել է 16.1%-ով՝ դառնալով 185.393 դրամ։ Մասնավոր հատվածում էլ աճը եղել է 9%՝ հասնելով 229.444 դրամի։
Պետական հատվածում, որքան հայտնի է, դեկտեմբերին աշխատավարձի բարձրացում տեղի չի ունեցել։ Բարձրացում նախատեսվում է այս տարվա կեսերից, իսկ զինվորականների համար՝ այս տարվա հունվարի 1-ից։ Թե ինչպես են բարձրացել պետական ծառայողների աշխատավարձերը՝ 1 ամսում միջինը 43.580 դրամով, որ նույն աշխատավարձ ստացողներն այդ մասին տեղյակ չեն, մնում է անհայտ։
Ըստ երևույթին, տեղի է ունեցել հրաշք, որը տեսել են միայն հայրենի վիճակագիրները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2096 դիտում
08:44 25-01-2014
ԱՎԾ–ի տվյալներով Հայաստանում 2013-ի դեկտեմբերին առևտրի ծավալները 2012-ի դեկտեմբերի համեմատ նվազել են. ՀԺ
1575 դիտում
08:35 22-02-2014
Ըստ ԱՎԾ֊ի տվյալների՝ Հայաստանում աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը նվազել են․ Ժողովուրդ
Այս բաժնից
358 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
736 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում