16935 դիտում
09:11 18-11-2017
Արցախի հարցում մեծ սխալ է տեղի ունեցել. Բաքուն ներքաշում է Ռուսաստանին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սեպարատ ծրագրերի մասին խոսակցություններ լինում են մշտապես, քանի որ նման ծրագրերում Ռուսաստանին ներքաշելու ցանկություն ունի Ադրբեջանը: Հենց դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում շարունակել ավանդական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, որի մասին օրերս խոսեցին և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը պետք է Մոսկվայում հանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Սակայն նման առանձին ծրագրեր չկան: Ավելին, կարգավորման համար հիմքեր չկան, քանի որ բանակցություններից դուրս է մնացել Արցախը, առանց որի հնարավոր չէ բանակցել լուրջ հարցերի շուրջ»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից տարածաշրջան և դրա օրակարգի վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին:
Նրա որակմամբ բանակցային գործընթացում ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել, այդ սխալի հետևանքով այսօր չափազանց բարդացել է հակամարտության կարգավորման գործընթացը: Ուստի, Զատուլինի խոսքով, այդ բանակցությունները՝ առանց Արցախի, վերաբերելու են միայն շփման գծում տիրող իրավիճակին և թույլ չեն տալու, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
14:26 15-09-2015
«Իսլամական պետությունը»-ը WhatsApp-ի միջոցով մարդկանց ներքաշում է իր շարքերը
1891 դիտում
09:09 26-05-2016
ԲՀԿ-ից դուրս եկածներին ներքաշում են «Համախմբում». Նաիրա Զոհրաբյանը զայրացել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1741 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2299 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի