Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է «Ուֆա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Ուֆա»-ի ծագումով հայ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն դեկտեմբեր ամսվա արդյունքներով ճանաչվել է իր թիմի լավագույն ֆուտբոլիստ:
Յուրչենկոն նման պատվի է արժանացել «Ուֆա»-ի պաշտոնական կայքում երկրպագուների կողմից անցկացված հարցման արդյունքում:
Նախկինում ռուսական տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՖՖ ներկայացուցիչները ծագումով հայ ֆուտբոլիստին առաջարկել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում: