Դին Սմիթը ճանաչվել է ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ
«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Դին Սմիթը ճանաչվել է Պրեմիեր-լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Նախորդ ամիս բիրմինգհեմյան թիմը 5 խաղում վաստակել էր 11 միավոր:
Մրցանակին հավակնում էին նաև Կառլո Անչելոտին («Էվերթոն», 13 միավոր՝ 5 խաղում), Շոն Դայչը («Բերնլի», 11 միավոր՝ 6 խաղում) և Օլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ», 14 միավոր՝ 6 խաղում):
Նոյեմբերին լավագույնը ճանաչվել էր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: