Դավիդ Յուրչենկոն կհրաժարվի հանդես գալ Հայաստանի հավաքականում
«ՈՒՖԱ»-ի գլխավոր տնօրեն Շամիլ Գազզիզովը հայտարարել է, որ իր տեղեկությունների համաձայն, թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պատրաստվում է մերժել Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու առաջարկը: Հիշեցնենք, որ ՀՖՖ ներկայացուցիչները ծագումով հայ ֆուտբոլիստին առաջարկել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Իմ տեղեկություններիով, ամենայն հավանականությամբ, նա կհրաժարվի այդ առաջարկից: Հայաստանի հավաքականի դեմ ոչինչ չունեմ: Բայց կարծում եմ, որ ավելի կարևոր է, որ Յուրչենկոն ընտրություն կատարի Ռուսաստանի հավաքականի օգտին: Իր ներկայիս մարզավիճակով նա ի զորու է ընդգրկվել Ռուսաստանի ազգային թիմի կազմում»,- Գազզիզովի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը: