Վրաստանի վարչապետը նամակ է հղել Եվրախորհրդարանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նամակ է հղել Եվրախորհրդարանին՝ կապված այսօր տեղի ունենալիք ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման քննարկումների հետ:
Նամակում ասված է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կապահովի բարեփոխումների գործընթացի շարունակությունը և հետագայում Եվրոպային ինտեգրվելու հեռանկար:
Նամակում Ղարիբաշվիլին նաև իր երախտագիտությունն է հայտնում եվրապատգամավորներին վրաց ժողովրդի համար ճգնաժամային պահին աջակցելու համար:
«Վերջին 2 տարվա ընթացքում Վրաստանի խորհրդարանը բո;լոր ասպեկտներում բարեփոխումների վերաբերյալ օրենքներ է ընդունել: Նպատակը օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների ապահովումն է»,-ասել է Ղարիբաշվիլին: