211652_close_icon
views-count11924 դիտում article-date 17:55 16-12-2014

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են կանանց պատկանող Audi Q7-ն ու Mercedes-ը. Audi-ն տապալել է «սվետաֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի Վրացյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 34 NR 006 համարանիշի և Audi Q7 մակնիշի 03 ԼԼ 363 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Audi Q7–ի վարորդը չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ մեքենայի հետնամասով հարվածել և վնասել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆորը): Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Փաստի առթիվ՝ տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Audi Q7-ը հաշվառված է Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակչուհի, 67-ամյա Քնարիկ Մանուկյանի անվամբ, իսկ Mersedes-ը՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակչուհի, 29-ամյա Նունե Մանուկյանի անվամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր