211652_close_icon
views-count15494 դիտում article-date 19:38 20-01-2019

Երևանում բախվել են Mercedes-ն ու «Նիվան». վերջինս տապալել է «սվետաֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սամաններում, Ուլնեցի-Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 34 ZN 911 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 11 LO 147 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆորը): Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Երանոսյանն ու Բենիկ Արզումանյանը: Փաստի առթիվ Հ. Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է «Նիվայի» երիտասարդ վարորը, իսկ Mercedes-ի վարորդն էլ պարսկահայ է: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր