Ուկրաինայում կստեղծվի հետախուզական ծառայությունների վերակազմակերպման ազգային գաղտնի ծրագիր
Ուկրաինայի իշխանությունները ծրագրում են ստեղծել ազգային ծրագիր,որը ենթադրում է հետախուզական ծառայությունների վերակազմակերպմանը: Այս մասին հաղորդում է Зеркало недели-ն:
«Փաստաթուղթը կլինի գերգաղտնի բնույթի: Ծրագրում նշված է լինելու Ուկրաինաի N1 թշնամին»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իգոր Սմեշկոն:
Վերջինս նաև պարզաբանել է, որ Ուկրաինան արդեն հստակեցրել է, թե ով է իր N 1 թշնամին կամ, ինչպես ասում են, ռազմավարական հակառակորդը և թե որն երկիրն է սպառնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը: