4712 դիտում
21:00 29-05-2017
Չեչեն օրենսդիրները «թքած ունեն» Human Rights Watch-ի զեկույցում ներկայացված՝ միասեռականների զանգվածային սպանությունների մասին տեղեկատվության վրա
Չեչնիայի խորհրդարանի քարտուղարության ներկայացուցիչ Դելիմխան Ջամալդինովը հայտարարել է, որ Չեչնիայում մարդկանց զանգվածային կտտանքների մասին Human Rights Watch-ի զեկույցը լուրջ հարց չէ և խորհրդարանում քննարկման արժանի չէ:
«Լրատվամիջոցները գրում են՝ ինչ ասես, և եթե ամեն ինչին արձագանքենք… մենք թքած ունենք, թե ինչ են գրում եվրոպական ծախու լրագրողները», — հայտարարել է Դելիմխան Ջամալդինովը մայիսի 26-ին, հաղորդում է Կավկազսկի ուզելը:
Այսպես է պաշտոնյան արձագանքել հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությանը, որի համաձայն՝ Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովն անձամբ է ներկա եղել մարդկանց ծաղրանքի ենթարկելիս, որոնց հանրապետությունում ձերբակալել են միասեռական լինելու կասկածանքով:
Խորհրդարանի ղեկավարն անձամբ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Համենայնդեպս, Չեչնիայում ձերբակալված միասեռկանաններից երեքն անձամբ են տեսել խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովին, երբ կալանքի տակ են եղել Արգունում կամ Գրոզմինում, ասված է HRW զեկույցում:
Հիշեցնենք, ապրիլի 1-ին «Նովայա գազետան» նյութ էր հրապարակել Չեչնիայում ԼԳԲՏ ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների և սպանությունների մասին, իսկ ավելի ուշ հաղորդեց Արգունում միասեռականների համար «գաղտնի բանտի» մասին: Ապրիլի 24-ին թերթը հաղորդեց, որ այդ թվում հոմոսեքսուալ կողմնորոշման կասկածանքի հիման վրա բռնաճնշումների ենթարկված Չեչնիայի 26 բնակչի տվյալներով ցուցակը փոխանցվել է քննչական կոմիտե:
[url=https://jam-news.net/?p=40851&lang=hy]JamNews[/url]
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
13:03 12-12-2014
Human Rights Watch-ը՝ Թուրքիայում ներկայացված ներքին անվտանգության մասին օրինագծի մասին
1696 դիտում
13:37 22-01-2014
Վրաստանի ՆԳՆ-ը շարունակում է անօրինական գաղտնալսումները. Human Rights Watch
Այս բաժնից
1645 դիտում
13:59 25-12-2024
Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զnհերի ընտանիքներին
1936 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1342 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել