Հաջորդ փուլում ցանկանում եմ հանդիպել «Բարսելոնա»-ի հետ. Կլաս-Յան Հունտելաար
«Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելաարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Մարիբոր»-ի հետ կայացած խաղից հետո նշել է, որ հաջորդ փուլում ցանկանում է հանդիպել «Բարսելոնա»-ի հետ:
Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին խաղում գերմանական թիմը Սլովենիայում 1:0 հաշվով հաղթաբակ տոնեց «Մարիբոր»-ի նկատմանբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ փուլ:
«Հաջորդ փուլում հիանալի կլիներ հանդիպել «Բարսելոնա»-ի հետ: Համենայն դեպս այնտեղ ավելի տաք եղանակ է, քան Սլովենիայում»,- հոլանդացու խոսքերը մեջբերում է Sky Sports-ը