Ազատամարտիկին ծեծողները տվել են «Թոխմախի Մհերի» անունը. News.am
[url=http://news.am/arm/news/243398.html]News.am[/url]-ը գրում է, որ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, առավոտյան ծեծի ենթարկածները 4 հոգով են եղել՝ ազատամարտիկի տպավորությամբ զինվորական համազգեստով։
«Բավականին պինդ տղերք էին, մի պահ ինձ թվաց, որ ինձ ձերբակալում են, դրա համար պաշտպանվելու համար ոչ մի բան չձեռնարկեցի։ Առաջինը հարվածեց աչքիս, տեսան, որ չեմ ընկնում, մյուսը թռավ վերեւից խփեց, գցեցին եւ սկսեցին խփել գոտկատեղից ներքեւ»,- NEWS.am-ին պատմեց ազատամարտիկը, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց։
Ազատամարտիկի խոսքով, իրեն ծեծողները տվել են Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անունը, ինչը սակայն Սուրեն Սարգսյանը դիտարկում է որպես շեղող հանգամանք։
Մանրամասները` [url=http://news.am/arm/news/243398.html]սկզբնաղբյուր կայքում[/url]: