211652_close_icon
views-count106189 դիտում article-date 20:28 06-03-2015

Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության մեջ Թոխմախի Մհերի անվան շահարկումից անգամ «եփած հավի ծիծաղը կգա»

Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/] հայտնի կրակոցների[/url] գործով կասկածվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից` Մարտուն Կարապետյանը, ով Էրեբունի վարչական շրջանում առավել հայտնի է՝ Կյաժ Մարտուն մականվամբ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մ. Սեդրակյանը արձագանքելով այդ ապատեղեկատվությանը՝ ասաց, որ ցավում է կատարվածի համար եւ ավելացրեց. «Դա իմ ձեռագիրը չէ: Հարցերը նման կերպ չի կարելի լուծել, դա ճիշտ ճանապարհ չէ: Ժամանակն է, որ դա մեկընդմիշտ հասկանանք»: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի մի քանի աղբյուրներ էլ ասում էին. «Եփած հավի ծիծաղը անգամ կգա, որ այս հանցագործության մեջ մեղադրում են Թոխմախի Մհերի գոյություն չունեցող «Կյաժ Մարտուն» մականվամբ ինչ-որ քիլլերի: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ինչ-որ շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածում: Մտածել են, որ իրավապահները հալած յուղի նման իրենց ասածները կընդունեն որպես հիմք ու հիմնական հանցագործին հայտնաբերելու փոխարեն՝ կզբաղվեն Սեդրակյանով: Ճիշտ է, Սեդրակյանի անունը կապվել է մի շարք «ռազբոռկաների» հետ, բայց եթե հանրությունը նրան գիտի որպես Թոխմախի Մհեր, ապա հանցագործ աշխարհում նրան ընդունում են որպես «Խաղաղության աղավնի»: Հավանաբար, իրական պատվիրատուն հաշիվներ ունի նաեւ Մհերի հետ ու խնդիրը «մաքուրով» լուծելու փոխարեն մտածել է առիթը օգտագործել ու Մհերի վրա «բոչկա» գլորել, հույս ունենալով, թե իր կուտը իրավապահները կուտեն, իսկ հասարակությունն էլ կհավատա իր «մուտիլովկաներին»: Ի դեպ, մեր զրուցակիցների մեծամասնությունը ասում էին նաեւ, որ իրենք գիտեն, թե քամին որտեղից է գալիս: Ու իրական հանցագործությունը բացահայտելուց հետո, Մհերի վրա բոչկա գլորողը ինքը կնկնի «բոչկի» տակ: Լուսանկարը և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր