34518 դիտում
15:55 21-08-2015
Ինչո՞ւ են Թոխմախի Մհերի անունը կապում մեր ընտանեկան վեճի հետ, իսկ ո՞ր ընտանիքում վեճ չի լինում
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը որեւէ կապ չունի «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը ծեծի ենթարկելու գործում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Ջուլիետան՝ արձագանքելով այն տեղեկություններին, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորները իրենց տան առջև հարձակվել և ծեծի են ենթարկել Վ. Մարտիրոսյանին եւ կնոջը՝ Կարինեին:
Ավելին՝ կարծիքներ կային, որ ծեծի պատճառը Վ. Մարտիրոսյանի հասարակական գործունեությունն է՝ վերջինիս՝ անցյալ տարվա «Գազպրոմ Արմենիայի» գործունեության դեմ ծավալած ակցիաներն ու բացահայտումները:
«Ես ոստիկանությունում արդեն բացատրություն եմ տվել եւ նշել, որ Մհեր Սեդրակյանը որեւէ կապ չունի։ Միջադեպ, ծեծկռտուք եղել է, բայց՝ իմ եւ հարսիս միջեւ»,-ավելացրեց տիկին Ջուլիետան։
Հարցին, թե ինչ միջադեպ է եղել եւ ինչից է ծագել, պատասխանեց, որ կենցաղային հարցերի շուրջ է եղել, որի մանրամասները հանրությանը ներկայացնելը նպատակահարմար չի գտնում։ «Ես ինչ պետք է, նշել եմ ոստիկանությունում իմ, բացատրության մեջ»,- ընդգծեց Վ. Մարտիրոսյանի մայրը։
Դիտարկմանը, թե նշվում է, որ որդին հոգեկան խնդիրներ ունի, արձագանքեց․«Գիտե՞ք ինչ, ինձ նման հարցեր մի տվեք, որ իմ եւ որդուս հարաբերությունների վրա չազդի։ Բավարարվեք վերը նշվածով։ Իմ որդին շատ խելացի է եւ այս ազգի համար շատ հարցեր է լուծում»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վ. Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ին Ավանի հոգեբուժական հիվանդանոցում հաշվառվել է «անձի հիստերիա» ախտորոշմամբ և, ըստ մեր տեղեկությունների, նրա նկատմամբ նախկինում մի քանի անգամ նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններում սուտ մատնություն տալու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղմկահարույց ծեծի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում և՛ հետաքննիչը, և՛ համայնքային ոստիկանը փորձել են Վ. Մարտիրոսյանին ու նրա կնոջը հրավիրել ոստիկանություն՝ դեպքի մասին բացատրություն տալու համար, սակայն նրանք տարբեր անհիմն պատճառաբանություններով հրաժարվում են ներկայանալ ոստիկանություն՝ «խաղալով մուկ ու կատու»:
Իսկ րոպեներ առաջ մայրը բացատրություն է տվել իրավիճակի մասին և հայտնել շատ կարևոր հանգամանքներ, որոնցով հերքվում է Մ. Սեդրակյանի և նրա մերձավորների մասնակցությունը հարսի ու սկեսուրի միջև ծեծուջարդին:
Մայրը նաև տեղեկություն է հաղորդել իր հարսի հղի լինել-չլինելու մասին, իսկ դա արդեն ընտանեկան հարց է, և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նման չի փորձում «մտնել մատի և մատանու արանքը»:
Նմանատիպ նյութեր
4704 դիտում
16:32 10-12-2014
Ազատամարտիկին ծեծողները տվել են «Թոխմախի Մհերի» անունը. News.am
106444 դիտում
20:28 06-03-2015
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության մեջ Թոխմախի Մհերի անվան շահարկումից անգամ «եփած հավի ծիծաղը կգա»
5448 դիտում
10:29 27-06-2015
Պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել. ՀԺ
Այս բաժնից
12811 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ