Կալինինգրադում մեղադրյալը գողություն է կատարել հենց դատի ժամանակ
Կալինինգրադում դատական նիստի ժամանակ մեղադրյալը պայուսակ է գողացել: 27-ամյա կինը ներկա է եղել իր հանդեպ մեկ այլ մեղադրական գործով լսումներին: Նա հափշտակել է դատարանի աշխատակցուհիներից մեկի պայուսակը եւ հետագայում գումար հանել դրանում եղած բանկային քարտից:
Կինը ձերբակալվել է, նրա հանդեպ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: