Իսրայելում տղամարդը դատի է տվել Աստծուն. «մեղադրյալը» չի ներկայացել դատական նիստին
Իսրայելում տղամարդը դատի է տվել Աստծուն այն բանի համար, որ վերջինս իր նկատմամբ անարդար է եղել: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Նիստի արձանագրությունում նշված է, որ «Աստված չի ներկայացել դատական նիստին»:
Հայցվորը հայտարարել է, որ Աստված չափազանց դաժան է գտնվել իր նկատմամբ վերջին 3 տարիների ընթացքում, սակայն չի նշել, թե որոնք են իր խնդիրները:
Դատավորն իր հերթին դիմումը համարել է ծիծաղելի և տղամարդուն խորհուրդ տվել «այլ վայրում օգնություն փնտրել»: