Տաջիկստանում մայրը եւ 4 երեխաները թունավորվել են գազից
                        Տաջիկստանում մայրը եւ նրա չորս անչափահաս երեխաները մահացել են շմոլ գազով թունավորվելու հետեւանքով: Հայտնի է, որ 29-ամյա մայրը բնակարանը տաքացրել է գազի վառարանով: Մահացածները բնակվում էին մայրաքաղաք Դուշանբեից ոչ հեռու` Բահրաթ քաղաքում: 
Վերջին մի քանի տարում Տաջիկստանում շմոլ գազով թունավորումից երեսունից ավելի մարդ է  մահացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

