ԱՄՆ֊ում շմոլ գազից մոտ 100 դպրոցական է թունավորվել
ԱՄՆ֊ի միջնակարգ դպրոցում շմոլ գազից թունավորման պատճառով մոտ 90 աշակերտ է հոսպիտալացվել։ Այս մասին հայնտում է Associated Press֊ը։
Միջադեպը գրանցվել է Ժիրար քաղաքի North Mac Intermediate School դպրոցում։ Ըստ դպրոցի տնօրենի խոսքերի, հոսպիտալացման ընթացքում աշակերտների գիտակցությունը տեղում է եղել։
Նախնական վարկածով, գազի արտահոսքի աղբյուրը միգուցե ջրատաքացուցիչն է։