Արալեզցիների ուժերով կառուցվում է եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիր
Արարատի մարզի Արալեզ համայնքն այս տարի բյուջեն կատարել է 100 տոկոսով: Արալեզի բոլոր փողոցները լուսավորված են, ունի հիմնանորոգված և արդիականացված բուժամբուլատորիա` համապատասխան բժշկական սարքավորումներով: Համայնքում գործում են վոկալի, դաշնամուրի դասարաններ, ունի ֆուտբոլային թիմ:
Գյուղապետարանն աշխատանքներ է տանում դպրոցի ճաշարանը սարքավորումներով համալրելու համար: Արալեզցիների ուժերով կառուցվում է եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրը: Ինչ վերաբերում է հիմնախնդիրներին, դպրոց տանող 870 մետր ճանապարհն ասֆալտապատված չէ, մշակույթի տունը չի ջեռուցվում, համայնքը չունի մանկապարտեզ: Խնդիրները կքննարկվեն մարզպետարանում և առաջնահերթության սկզբունքով կստանան անհրաժեշտ լուծում:
Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: