2635 դիտում
18:31 27-07-2016
Տուրիստական գործակալությունների և հանգստյան տների աշխատակիցների կողմից խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքերով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ՍՊ ընկերությունների աշխատակիցներն ու գործակալները, նախնական համաձայնության գալով հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համապատասխան աշխատակիցների հետ, 2015թ. մայիսին սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող քաղաքացիների հետ կնքել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրեր, դրանցում կեղծ տեղեկություններ են մտցրել քաղաքացիների հանգստի կազմակերպման վայրի և ժամանակի վերաբերյալ, որի հիման վրա վերջիններս իրենց սոցիալական փաթեթի հաշվին եղած գումարները փոխանցել են վերը նշված տուրիստական գործակալությունների բանկային հաշիվներին, սակայն շահառուներին զբոսաշրջային ծառայություններ փաստացի չեն մատուցվել: Հանգստյան տների կողմից դուրս են գրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր քաղաքացիների կողմից հանգստից օգտվելու վերաբերյալ, այնուհետև սոցիալական փաթեթի շահառուների կողմից փոխանցված գումարները կանխիկացվել են: Շահառուներին տրվել են իրենց փոխանցած գումարների կեսը: Արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեից խաբեությամբ հափշտակվել է զգալի չափը գերազանցող գումար:
Տուրիստական ընկերությունների և հանգստյան տների աշխատակիցների կողմից զգալի չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը