Մանուել Նոյերը` աջ կիսապաշտպանի դիրքում. տեսանյութ
Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի ` «Համբուրգ» - «Բավարիա» (0:0) խաղի ժամանակ անսովոր դրվագ է գրանցվել: Խաղավերջում բավարացիների դարպասապահ Մանուել Նոյերը խաղընկերներին փոխօգնության հասնելու նպատակով դուրս է եկել սեփական տուգանային հրապարակից և հայտնվել է աջ կիսապաշտպանի դիրքում: Սակայն աշխարհի լավագույն դարպասապահը կորցրել է գնդակը, որից հետո ստիպված է եղել ձեռքով խաղալ և մրցավարի կողմից զգուշացվել է դեղինք քարտով: