Պրեմիեր լիգա. «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակներ տարան. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը մեկնարկեց 6 հանդիպումով: Առաջատար «Չելսի»-ին արտագնա մրցավեճում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Սուոնսի»-ի դարպասը: Հաղթողների կազմում դուբլների հեղինակներ դարձան Օսկարն ու Դիեգո Կոստան, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անդրե Շյուռլեն:
Իրենց մրցավեճերը հաղթանակներով ավարտեցին նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը: Մերսիսայդցիները Բիրմինգհեմում 2:0 հաշվով առավելության հասան «Ասթոն Վիլլա»-ի նկատմամբ: Նույն հաշվով մանկունիանցիները նույնպես հյուրընկալվելիս հաղթեցին «Քուինզ Պարկ Ռենջերս»-ին:
Առաջատար «Չելսի»-ին իր ակտիվում ունի 52 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 40 միավորով երրորդ տեղում է, իսկ «Լիվերպուլ»-ը 35 միավորով 7-րդն է:
[b]«Սուոնսի» - «Չելսի»`0:5[/b]
Գոլեր` Օսկար 1', 36', Դիեգո Կոստա 20',35', Շյուռլե 80'
[b]«Ասթոն Վիլլա» - «Լիվերպուլ»`0:2[/b]
Գոլեր` Բորինի 25', Լամբերտ 79'
[b]«ՔՊՌ» - «Մանչեսթեր Յունայթեդ»`0:2[/b]
Գոլ` Ֆելաինի 58', Ուիլսոն 90'