Պրեմիեր լիգա. «Չելսի»-ին և «Մանչեսթեր Սիթի»-ին հաղթանակներ տարան. տեսանյութ
Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսի»-ին և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին 16-րդ տուրում իրենց հանդիպումները ավարտեցին հաղթանակներով: Լոնդոնցիները տնային խաղում երկու անպատասխան գոլ խփեցին «Հալլ Սիթի»-ի դարպասը, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ին իր հերթին արտագնա մչցավեճում նվազագույն հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին, ընդ որում հաղթական գոլի հեղինակ դարձավ «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:
16 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 39 միավորով գլխավորում է «Չելսի»-ին, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին առաջատարին զիջում է 3 միավորով:
Հիշեցնենք, որ վերոնշյալ տուրկ կենտրոնական մրցավեճի շրջանակում միմյանց հետ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:30-ին:
[b]«Չելսի» - «Հալլ Սիթի»՝2:0[/b]
Գոլեր՝ Ազար 7՛, Դիեգո Կոստա 68՛
[b]«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝0:1[/b]
Գոլ՝ Լեմպարդ 40՛