2586 դիտում
16:51 03-12-2014
Սյունիքում ճանապարհները ձյան պատճառով այնքան դժվարանցանելի են եղել, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյանների գործով դատաքննությունը հետաձգվել է
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպով այսօր` դեկտեմբերի 3-ին նշանակված դատական քննությունը հետաձգվել է, քանի որ ճանապարհները առատ ձյան պատճառով դժվարանցանելի են եղել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիք Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ճանապարհների պատճառով ուշ տեղ հասանք, ինչի հետ կապված դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 10-ին»,- ավելացրեց դատապաշտպնաը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին պետք է շարունակվեր Սուրեն Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի հարցաքննությունը, ով նախորդ նիստին իր հարցաքննության ժամանակ ասել էր: «Ով ասում է, թե ես Սուրեն Խաչատրյանի թիկնապահն եմ՝ գլուխը պատին է տալիս»: Միաժամանակ ավելացրել էր, որ նա Սուրիկ Խաչատրյանի որդիների մարզիչն է եղել և դեռ 2005 թ-ից՝ մարզպետի օգնականը: Նա նաեւ պատմել էր, որ դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի վարորդն է իրեն հրավիրել Սադղի գյոլ:
Հիշեցնենք, որ 2013 թ-ի հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների ժամանակ սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, ինչից հետո Սուրեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Նա էլ անակնկալ կերպով 2014 թ-ի սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում, որտեղից ևս հրաժարական տվեց:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»