Ես անպայման կվերադառնամ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է Ուկրաինայի կառավարությունում Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման փաստին, հաղորդում է Georgia Online-ը:
Իր կողմից հիմնադրված գրադարանում կազմակերպված ասուլիսում Սաակաշվիլին հայտարարել է, որ հրաժարվել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնից, քանի որ մտադիր է վերադառնալ Վրաստան և ծառայել իր հայրենիքում:
Սաակաշվիլիի խոսքով՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքները շատ շուտով հօդս են ցնդելու:
«ես չեմ կարող բարկանալ այդ սին մեղադրանքների պատճառով և չեմ կարող երկիրը թողնել այդ տգետներին: Մտածում եմ վերադառնալու մասին և անպայման կվերադառնամ»,-ասել է նա: