Կվերադառնամ ավելի ուժեղ. Հենրիխ Մխիթարյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջ ազդրի մկանաթելերի կտրվածքի հետևանքով շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Հայ խաղացողը իր ֆեյսբուքի էջի միջոցով երախտագիտություն է հայտնել իրեն աջակցող մարդկանց.
«Սիրելի ընկերներ, շնորհակալություն ձեր ջերմ բարեմաղթանքներ համար: Վնասվածքից ապաքինվելուց հետո կվերադառնամ ավելի ուժեղ : Համոզված եմ, որ 2015 թվականը հաջողված տարի կլինի մեր ակումբի համար: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի երջանիկ տեսնեմ ձեզ»