Սերխիո Ագուերո. Պայմանագիրս ավարտվի, Մանչեսթերից կվերադառնամ հայրենիք
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ չի երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
«Միշտ ասել եմ, որ երբևիցե կվերադառնամ «Ինդեպենդիենտե», և ես դա կանեմ, երբ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրս ավարտվի:
Չեմ ցանկանում պատկառելի տարիքում տուն վերադառնալ: Եթե ամեն ինչ կարգին լինի, ապա 31 տարեկանում կտեղափոխվեմ «Ինդեպենդիենտե», ասել է Ագուերոն: