Ամեն գնով Ուկրաինա կվերադառնամ. օդաչու Յուլյա Սավչենկո
Ուկրաինացի օդաչու Յուլյա Սավչենկոն, ով Լուգանսկում ռուս լրագրողների սպանության մեջ է մեղադրվում, «Ֆոկուս»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք ամեն գնով, հաղորդում է rosbalt.ru-ն:
Նա նաև հայտնել է, որ իր կարծիքով, ռուսական իշխանությունների գործողություններին որպես պատասխան իր երկարատև հացադուլներն արդունք են տվել, սակայն՝ ոչ բավարար:
«Կարծում եմ, որ եթե չդադարեցնի հացադուլը, այն ավելի լավ արդյունք կտար: Հետագայում պատրաստվում են ավելի ծայրահեղ կերպով գործել: Հացադուլն այստեղ բավարար չէ»,-ասել է նա: