211652_close_icon
views-count2064 դիտում article-date 12:05 01-12-2014

Նավթի համաշխարհային գինը կարող է իջնել մինչև 40 դոլարի սահմանագիծը

Նավթի գնանկումը 2008 թվականին գրանցված համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո առաջին ամենավատ բանն էր, որ տեղի ունեցավ աշխարհում, և սպառնում է նույն այն հետևանքներով, երբ Մեքսիկան 30 տարի առաջ հայտնվեց ֆինանսական ծանր ճգնաժամի մեջ, իսկ Խորհրդային միությունը փլուզվեց, գրում է Bloomberg պարբերականը: Թերթը նշում է, որ աշխարհի խոշորագույն արտադրող պետություններից մեկը համարվող Ռուսաստանն այժմ չի կարող հույսը դնել իր նավթային եկամուտների վրա, որպեսզի փրկի եվրոպական և ամերիկյան պատժամիջոցներից տուժող իր տնտեսությունը: Իրանը նույնպես ուշքի չի եկել նման պատժամիջոցներից, Նիգերիան պայքարում է իսլամիստ ահաբեկիչների դեմ, իսկ Վենեսուելան չի կարողանում կայանալ ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իր տնտեսական ռազմավարություններում: Ոչ ոք չէր կարող սպասել նաև ԱՄՆ-ի նման արագ նավթային վերածննդին: Արդյունքում՝ նավթի գինն այս տարի ընկավ 37 %-ով, իսկ տեսականորեն արդյունաբերությունը կարող է շարունակել նվազել այնքան ժամանակ, քանի դեռ նավթի գները ցածր չեն եկամուտներից: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի թերթաքարային գազի որոշ արդյունահանողներ կարող են 1 բարելի դիմաց նույնիսկ 40 ԱՄՆ դոլար և նույնիսկ ավելի ցածր գին սահմանել: Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկա պահին Բաքքենի հորատումը գնահատում է 1 բարելի դիմաց 42 ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթ Brent տեսակի նավթը գնահատվեց 1 բարելի դիմաց 70$, իսկ նյույորքյան նավթը տվյալ շրջանում՝ 66$: Այս պահին Brent-ը գտնվում է ֆինանսական ճգնաժամից իր վեր իր ամենաստորին մակարդակում, որտեղ նրա ամենացածր ցուցանիշը եղել է 36$: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ռուսական նավթի ու գազի արտահանման եկամուտներն ապահովում են այդ երկրի Դաշնային բյուջեի 50 %-ը: Այս տարի Ռուսաստանն արդեն իսկ կորցրել է շուրջ 90 $ մլրդ իր արժութային պահուստներից՝ փորձելով կանխել միջազգային պատժամիջոցների հետևանքով ռուբլու արժեզրկումը:

Նմանատիպ նյութեր