ԱՄՆ-ն նավթի գինը իջեցրեց մինչև 50 դոլարի սահմանագիծը
ԱՄՆ Էներգետիկական գործակալության ղեկավար Ադամ Սեմինիսկին նավթի գինն իջեցրել է մինչև 50 դոլարի սահմանագիծը, գրում է Bloomberg պարբերականը:
Սեմինիսկին պարզաբանել է, որ այդ գինը հնարավորի սահմաններում է և, ըստ փորձագետների կանխատեսումների՝ մինչև 2015 թվականի կեսը 1 բարել WTI տեսակի նավթի գինը իջնելու է՝ հասնելով մինչև 62 ԱՄՆ դոլար սահմանագծին:
«Մենք ականատես ենք եղել առավելագույնին, երբ 1 բարել նավթն արժեցել է 150 ԱՄՆ դոլար: Շատ մարդիկ հայտարարում էին, որ նավթի գինը բարձրանալու է մինչև 200 ԱՄՆ դոլար, սակայն այդպես չեղավ»,-ասել է նա: