Գեղարքունիքում «ԳԱԶել»-ը մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
Այսօր ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ «Փարոս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. այն երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: