211652_close_icon
views-count40537 դիտում article-date 09:00 28-03-2017

Ավտովթար Երևանում. «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և հայտնվել երկաթգծի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:59-ին սահմաններում՝ Արշակունյաց պողոտայում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, 32-ամյա Հովհաննես Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 85 TV 885 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և հայտնվել երկաթգծի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Օպերատվիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը ինչպես նաև օգնել ուղղել այն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր