Ընդհատվեց Ռոնալդուի գոլային հանդիպումների շարքը
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում ընդհատվեց Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլային հանդիպումների շարքը: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին կարողացել էր գոլի հեղինակ դառնալ 11 անընդմեջ խաղում: Առաջին թիմը, որին հաջողվեց գոլ բաց չթողնել Ռոնալդուից, դարձավ «Մալագա»-ն: Այդուհանդերձ պորտուգալացին երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ «Ռեալ»-ը [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/30/35192/]հաղթեց 2:1 հաշվով[/url]:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 20 գոլ է խփել և այդ ցուցանիշով համարվում է լավագույն ֆուտբոլիստը: