Բունդեսլիգա. «Բավարիա»-ն շարունակում է անխոցելի հանդիպումների շարքը. տեսանյութ
Բունդեսլիգայի առաջին շրջանի վերջին տնային խաղում «Բավարիա»-ն 2:0 հաշվով հաղթեց ետնապահների շարքում ընթացող «Ֆրայբուրգ»-ին: Առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացեց Արյեն Ռոբեն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Թոմաս Մյուլլերը կրկնապատկեց իր թիմի առավելությանը:
Այդպիսով «Բավարիա»-ն իր 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Բունդեսլիգայում, իսկ թիմի դարպասապահ Մանուել Նոյերին հաջողվեց 7-րդ անընդմեջ խաղում անխոցելի պահել սեփական դարպասը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան թիմը 16 խաղից հետո սեփական դարպասը ընդամենը 3 գոլ է բաց թողել, իսկ մրցակիցների դարպասը գրավել է 39 անգամ:
Մյունխնյան սուպերակումբը 42 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը և իրեն հետապնդող «Վոլֆսբուրգ»-ից առաջ է անցել 13 միավորով: «Վոլֆսբուրգ»-ը այս տուրի շրջանակում կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 23:00-ին:
[b]«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝2:0[/b]
Գոլեր՝ Ռոբեն 41՛, Մյուլլեր 48՛