Գերմանիան ընդհատեց Իսպանիայի անպարտելի հանդիպումների ռեկորդային շարքը
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Իսպանիա – Գերմանիա ընկերական խաղում Տոնի Կրոսի 89-րդ րոպեին խփած գոլը ոչ միայն հաղթական է դարձել իր թիմի համար, այլև ընդհատել է «Կարմիր ֆուրիայի» անպարտելի հանդիպումների ռեկորդային շարքը:
Իսպանիայի հավաքականը սեփական հարկի պարտություն չէր կրել 34 անընդմեջ խաղում: Հիշեցնենք, որ երե Վիգո քաղաքում կայացած խաղն ավարտվեց աշխարհի չեմպիոնների 1:0 հաշվով հաղթանակով: