Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա
այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական
տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին:
Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: