1279 դիտում
16:14 28-11-2014
Հայաստանի և Թուրքմենստանի առողջապահութան նախարարությունների միջև համագործակցությունը կընդլայնվի
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին։
Նախարարը նշեց, որ առողջապահության և բժշկագիտության բնագավառում բազմակողմանի համագործակցությունը սկսվել է 1996թ. Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունների կողմից համաձայնագրի ստորագրումից հետո։
«Մենք համագործակցում ենք առաջնային և մասնագիտացված բուժօգնության, մոր և մանկան առողջության պահպանման, կանխարգելիչ բժշկության և շրջակա միջավայրի պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում»,- ասաց Արմեն Մուրադյանը` աշխարհում էբոլա վիրուսի ակտիվացման պայմաններում կարևորելով հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման գործում տեղեկատվության առավել ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը։
Օպերատիվ առողջապահական տեղեկությունների փոխանակումը կարևորվեց նաև Գուրբաննազար Նազարովի կողմից։ Նա պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել այս ոլորտում համագործակցության առավել ակտիվացմանը։
«Վստահ եմ, որ առաջիկայում կայանալիք միջկառավարական համաժողովի ընթացքում առողջապահության ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ անմիջական քննարկումների արդյունքում համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա»,-ասաց դեսպանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն բարձրակարգ մասնագետներ, ախտորոշման առաջնակարգ միջոցներ ունի, այլև` կրթական արդյունավետ համակարգ։
Նախարարը հավաստեց, որ, իրոք, համագործակցության մեծ դաշտ կա։
«Մենք պատրաստ ենք բաց աշխատելու և լավագույն մեր փորձը փոխանցելու»,-ասաց Արմեն Մուրադյանը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում սրտաբանական, ինչպես նաև սպորտային վերականգնողական ծառայություններին։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը բժշկական ծառայությունների զարգացման, մասնագետների վերապատրաստման, կրթական և այլ ոլորտներում։
«Վստահ եմ, որ այն կնպաստի ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլև մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարը։
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
22:20 07-06-2019
Հյուպատոսական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
1068 դիտում
11:15 09-12-2015
Կընդլայնվի համագործակցությունը ՏԿԱԻ նախարարության և Շվեդիայի միջև
2908 դիտում
13:59 26-04-2018
Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը կընդլայնվի. բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը