Ամասիայում 36-ամյա տղամարդը սպառնացել է դանակով վնասել բնակիչներին
36-ամյա Պատվական Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ՇՄ Ամասիա գյուղի 24-րդ փողոցի 8-րդ շենքի բակում դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է որպես զենք օգտագործված դանակով, անձանց նկատմամբ բռնություն գործադրելով եւ այն գործադրելու սպառնալիքով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին[b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին: